Երեխաներն ու դասական երաժշտությունը
Մենք սիրում ենք լավ երաժշտություն եւ շատ ենք ուզում այդ սերը փոխանցել նաեւ երեխաներին :)
Յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի կարող եք միանալ ՏաՏայի ընտանեկան համերգների ծրագրին՝ նախապես մանրամասներին տեղեկանալով մեր էջում: Գարնանային մեր վերջին համերգը նորից դասական երաժշտությանն է նվիրված՝ մայիսի 29-ին, ժամը՝ 12:00-ին:
Համերգային ծրագրի ընթացքում ֆլեյտայի եւ թավջութակի նվագակցությամբ հնչելու են դասական երաժշտության ամենավառ մի քանի անունների հանրահայտ գործեր, այդ թվում՝ Մոցարտ, Բախ, Բեթհովեն, Գրիգ եւ ուրիշներ. կատարելու են փորձառու երաժիշտներ` The Sounds of Art ջազային նվագախմբի հիմնադիր, ֆլեյտահարուհի Սյուզաննա Բարսեղյանը եւ թավջութակահար Հովհաննես Օգանեսովը: Համերգների ընթացքում մենք անպայման պատմում ենք հնչող գործիքների ու ստեղծագործությունների մասին, երբեմն նույնիսկ երեխաները փորձելու հնարավորություն են ունենում, իսկ ամենափոքրերը միաժամանակ խաղում են եւ ներկում նույն գործիքները նկարները :)
Համերգը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
«Залечь на дно в Ереване»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Цена билета:5000-50000 др.