ԷՕՆ Ճամփորդություն. Էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորում
Ովքեր ցանկանում են միանալ մեզ և ԷՕՆի հետ մասնակցել Էկոտուրիզմի փառատոնին, խնդրում ենք գրանցվել ստորև նշված հղումով: Գրանցման վերջնաժամկետը` ս.թ. մայիսի 31-ը:
Հեյ, էօնցիներ: Ամառն արդեն մոտ է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է վերսկսել մեր ճամփորդություններն ու արշավները: Այս տարի սկսում ենք էկոտուրիզմի փառատոնով: Հունիսի 4-ին և 5-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում:
Փառատոնի ընթացքում անցկացվելու են ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր սեմինարներ, զրույցներ կրակի շուրջ և, իհարկե, արշավներ: Փառատոնին մասնակցելու երկու տարբերակ ունենք. միօրյա և երկօրյա:
Միօրյա ուղևորություն դեպի Էկոտուրիզմի փառատոն.
Մասնակցության արժեքը` 6000 դրամ (ներառյալ տեղափոխությունը, քայլարշավ Գոմքի տեսարժան վայրեր, ինչպես նաև ժայռամագլցում կամ բուսաբանական արշավ ըստ ցանկության):
Երևանից մեկնում ենք հունիսի 4-ի առավոտյան, վերադարձը՝ նույն օրը, երեկոյան 19:00-20:00 սահմաններում:
---------------
Երկօրյա ուղևորություն դեպի Էկոտուրիզմի փառատոն.
Մասնակցության արժեքը` 11000 դրամ (ներառյալ տեղափոխությունը, քայլարշավ Գոմքի տեսարժան վայրեր, կիթառ խարույկի շուրջ, արշավային հմտությունների վերաբերյալ դասընթացներ, վրաններում գիշերակացի ապահովում, առավոտյան յոգա, առավոտյան թեյ, քայլարշավ դեպի Մարտիրոս գյուղի տեսարժան վայրեր, ինչպես նաև ժայռամագլցում, բուսաբանական արշավ և թռչնադիտարկում ըստ ցանկության):
Երևանից մեկնում ենք հունիսի 4-ի առավոտյան, վերադարձը՝ հաջորդ օրը, 16:00 սահմաններում: