Ամառային դպրոց "Sunny Kids"
Այս տարի շատերի խնդրանքով Սաննին մեկնարկում է նոր ծրագիր՝ Ամառային Դպրոց:
Ամառային Դպրոցը հիանալի հնարավորություն է փոքրիկների համար և լիարժեք հանգստանալու, և վայելելու ամառային արձակուրդը մեզ հետ:
Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում:
Մեր ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մեր մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ:
Մի փոքր բացենք փակագծերը, որպեսզի մեր ծնողները տեղեկանան, թե ինչպես են անցկացնելու իրենք փոքրիկները ամառային արձակուրդը մեզ հետ, իհարկե ամենը թվարկել չի ստացվի :)
Նախատեսված է բացարձակ չկրկնվող առօրյա.
✔ հիմնականում երեխաները իրենց առօրյան կազմակերպելու են մաքուր օդում՝ մեր այգիներում:
✔ շաբաթական քաղաքից դուրս արշավներ
✔ էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս
✔ ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն)
✔ բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն
✔ ծանոթացում մի շարք արհեստների
✔ ֆիլմերի դիտում, քննարկում
✔ Թատերական բեմադրություններ
✔ անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով)
✔ շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, դիտարկումներ)
✔ Առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ)
✔ Ժամանակակից պարեր (կլինեն նաև հյուրեր այս ոլորտից)
✔ Երգեցողություն / կարաոկե
✔ Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան
խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
✔ Ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին
__________________________________
Դպրոցին կարելի է անդամակցել 2 փաթեթով՝
1. Կես օր՝ 8:30 - 13:00 - վճարը` 35 հզ. դրամ (արշավները և էքսկուրսիաները ներառված չեն այս փաթեթում)
2. Ամբողջական՝ 8:30 - 18:00 - վճարը՝ 50 հզ. դրամ
__________________________________
Տևողությունը՝ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 29 (երկ.-ուրբ.)
Տարիքը՝ 6-8տ., և 8-12տ.
Սնունդը` 3 անգամյա առողջ սնունդ:
Մեկ ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում կտրամադրվի 10% զեղչ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։