Կինոդիտում "Annie"
Սիրելի ընկերներ,
այս ուրբաթ ժամը 19:00 համեցեք "Թիմ Թայմ" դիտելու "Annie" հրաշալի ֆիլմը: Հավաքված ամբողջ հասույթը կփոխանցվի փոքրիկ Մանեի բուժմանը:
Մանեն ամբողջովին խուլ է: Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար: Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և տալ նրան լսելու և հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն:
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 Եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:
Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 10.000 Եվրո Մանեին օգնելու համար:
Կարող եք ձեր օգնությունը փոխանցել նշելով Ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ նպատակ `օգնություն Մանե Հարությունյանին հետևյալ հաշվեհամարով :
Ameria Bank
AMD ---1570020931340100
USD ----1570020931340101
EUR----1570020931340146
RUB----1570020931340158
Այս հղման օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 5 րոպեում:
https://www.gofundme.com/4mane
Անչափ շնորհակալություն
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
«Залечь на дно в Ереване»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Цена билета:5000-50000 др.
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.: