«Լապտերներ»-ը լույս են․․․
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա մինչև 15 տարեկան երեխաների համար նախատեսված «Լապտերներ» նախագծի առաջին արվեստանոցը, որը կվարի բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արուսյակ Սահակյանը։
Նա մանուկների հետ կխոսի ինքնաճանաչողության և դեպի ազգային ինքնության ճանապարհի մասին։
Մանուկների և պատանիների խինդով, տաղանդով ու լույսով ողողված «Լապտերներ» նախագիծը ներկայացնում է մինչև 15 տարեկան երաժիշտ և նկարիչ շնորհալի երեխաներին։
Միջոցառման հիմքում 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում անցկացված «100 Լապտերիկներ» նախագիծն է։
2016 թվականին նախագիծը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և կոչվում է «Լապտերներ»:
Անկախության այս քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որը անկախ հայրենիքից զատ այլ հայրենիք չի ճանաչում:
«Լապտերներ» նախագծի նպատակն է ի հայտ բերել այդ ինքնավստահ, ազատության և անկախության գաղափարները իրենց սրտում, մտքում նաև իրենց արվեստում կրող մանուկներին և պատանիներին՝ նրանց առջև բացելով խոստումնալի ապագա:
Այդ նպատակով նախագծի շրջանակներում մշակվել են միջոցառումների շարք։
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Urvakan Festival 2022
1ST RELEASE։ 19.000 AMD 2ND RELEASE: 29.000 AMD FINAL RELEASE: 39.000 AMD
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)