LOFT մաֆիայի ակումբ․ սեմինար-պրեզենտացիա-խաղ
«Լոֆթ․Մաֆիայի ակումբ»-ի սիրելի՛ հետևորդներ,
Շուտով լրանում է ակումբի մեկնարկի երրորդ շաբաթը, ինչը նշանակում է, որ մեր որակավորման փուլը մոտենում է իր ավարտին։
Կիրակի օրը՝ Հունիսի 19-ին, ժամը 18։00-ին, հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու անվճար սեմինար-պրեզենտացիայի, որի ժամանակ ամփոփելու ենք բոլոր մասնակիցների խաղերի և բալերի քանակն այս երեք շաբաթների ընթացքում (ձեր խաղերի քանակին կարող եք ծանոթանալ event-ի Discussion բաժնում ներկայացված exsel-ի screenshot-երից, որոնք ամեն խաղից հետո թարմացվելու են): Ամփոփումը կօգնի դասակարգել ձեզ՝ ըստ ակումբի հյուրերի և հիմնական անդամների։ Վերջիններս կդասակարգվեն նաև այլ ենթակատեգորիաներով։
Հանդիպման ընթացքում թեթև անդրադարձ կլինի նաև ակումբի հիմնական անդամ դառնալու պայմաններին, բալային համակարգին և կատեգորիաներին։
Իսկ հիմա, ուշադրություն․ քանի որ #Yakuza խաղը մեր ակումբի հետևորդների շրջանում մեծ պահանջարկ է վայելում, մենք պրեզենտացիայի միջոցով ձեզ կներկայացնենք տվյալ խաղի կանոնները՝ բոլոր մանրամասնություններով։ Իսկ սեմինարի ավարտին կխաղանք Yakuza, որին, սակայն, կարող են մասնակցել բացառապես ակումբի հիմնական անդամները, այն էլ հատուկ գրանցումով:
Սեմինար պրեզենտացիային մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ թե՛ ակումբի անդամները, թե՛ հյուրերը և թե՛ նորեկները։
Սեմինար-պրեզենտացիան լիովին անվճար է:
Yakuza խաղի մասնակցությունը՝ 1500 դրամ (երկու խաղ):
Հարկ ենք համարում, ևս մեկ անգամ նշել, որ խաղին կարող են մասնակցել միայն ակումբի հիմնական անդամները, ովքեր արդեն հինգ խաղ խաղացել են։
*Ի դեպ, դուք դեռ ժամանակ ունեք լրացնելու խաղերի քանակը։ Ստուգե՛ք ձեր տվյալները exsel-ի screenshot-երի միջոցով և մինչև կիրակի օրը հասցրեք ավելացնել խաղերի քանակը։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: