Վարդավառ Ֆեսթ 2016
#vardavarfest2016
Վարդավառ ֆեսթ 2016,
Հուլիսի 03-ին ժամը 10:00-ին Գառնի, Գեղարդ
Մատենադարանի մոտից բարձրակարգ 50 տեղանոց ավտոբուսը կուղևորվի Գեղարդ մասնակցելու՝ Սբ պատարագի, Վարդավառի եկեղեցական ծիսակատարությանը, ապա երիտասարդության օրհնության և Մատաղի օրհնության կարգին, հետո ավտոբուսով կգնանք Գառնի` մասնակցելու Վարդավառին նվիրված տաղավարների բացմանը, ազգային երգի, պարի ու խաղերի ներկայացումների, Վարդավառին նվիրված երաժշտական ներկայացման ունկնդրմանը:
Արժեքը 5000 դրամ առանց սնունդ , իսկ սնունդով 7000 դրամ:
Փաթեթն իր մեջ ներառում է`
-Բարձրակարգ տրանսպորտ Երևան-Գեղարդ-Գառնի-Երևան,
-Մասնակցություն Գեղարդում անցկացվելիք Սբ պատարագին,
-Վարդավառի պարի համույթի համերգի ունկնդրում Գեղարդում, մասնակցություն շուրջպարին,
-Ազատ մուտք Գառնու տարածք և մասնակցություն մարզերիտաղավարների բացման արարողությանը, Վարդավառի ուտեստների տաղավար, Վարդավառի թեմատիկ ձեռագործ աշխատանքների տաղավար, Վարդավառի պատմությունը ներկայացնող տաղավար,
-Մասնակցություն ազգային երգի, պարի ու խաղերի ներկայացումների, ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսին Գառնիում,
-Երգի-պարի համույթների համերգային համարների ունկնդրում,
-Մասնակցություն Վարդավառին նվիրված թատերականացված երաժշտական ներկայացմանը ազգագրական համույթների մասնակցությամբ,
-անվճար ջուր տրանսպորտում,
- Անձնական և խմբային լուսանկարներ օրվա վերջում:
