«Գտիր քո՜ մասնագիտությունը» 2016 Ամենամյա Ամառային Դպրոց
«Երիտասարդներ առանց սահմանների» հիմնադրամը, «Բիզնես Լինկ Կոնսալթինգ» ընկերության և «Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության» հետ համատեղ, կազմակերպում է «Գտիր քո՜ մասնագիտությունը» 2016 Ամենամյա Ամառային Դպրոցը:
Դպրոցը տեղի կունենա Հուլիսի 25-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Գուգարք» ճամբարում:
Մասնակցել կարող են 9-12-րդ դասարանների աշակերտները:
Ամառային դպրոցը հնարավորություն է տալիս.
1. ծանոթանալ ՀՀ բուհերում դասավանդվող տարբեր մասնագիտություններին՝ մասնակցելով սեմինարների և քննարկումների համապատասխան ներկայացուցիչ-մասնագետների հետ,
2. ազատ քննարկումների միջոցով տեղեկանալ տարբեր մասնագիտությունների առավելությունների և բացասական կողմերի մասին,
3. պատկերացում կազմել մասնագիտական հեռանկարների և աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
4. ստանալ լուսանկարչության դասեր պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից,
5. կազմակերպել անմոռանալի և զվարճալի հանգիստ բնության գրկում,
6. գնալ էքսկուրսիաների և արշավների,
7. մասնակցել երեխաների տեսահորիզոնն ընդլայնող և ինքնադրսևորման հմտություններն զարգացնող թիմային աշխատանքներին, զվարճալի խաղերին և այլ միջոցառումներին:
Փաթեթը ներառում էղ
- սեմինար-քննարկումներին մասնակցության արժեք,
- բոլոր տրանսպորտային ծախսեր,
- կացության վճար՝ 8 օր,
- 4-անգամյա սնունդ,
- էքսկուրսիաներ և արշավներ,
- բոլոր զվարճալի և սպորտային միջոցառումների արժեք,
- ամառային դպրոցի մասնակցության վկայական:
Մասնակցության արժեքն է 88000 ՀՀ դրամ:
Ուշադրություն
Բոլոր մասնակիցների գրանցման ավարտին տեղի կունենա թափանցիկ վիճակահանություն, որի արդյունքում «Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության» բարձր հովանու ներքո 5 դիմորդ կստանա «Գտիր քո՜ մասնագիտությունը» 2016 Ամենամյա Ամառային Դպրոցի Անվճար մասնակցության իրավունք:
Մենք սիրով սպասւմ ենք Ձեզ:
