Այլ
Գինեգործությունը Արցախում․ համտես-երեկո
Հունիսի 21-ին, երեքշաբթի երեկոյան, Էնոտեկան պատիվ ունի կազմակերպելու Արցախյան գինիների համընդհանուր համտես։ Ներկայացված կլինեն շուկայում առկա բոլոր գինիները։ Կհանդիպեք արտադրողներին և կծանոթանաք արցախյան գինեգործության զարթոնքին։
Ողջույնի խոսքով հանդես կգա Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Երեկոյին ներկայացված կլինեն հետևյալ գինիները։
1․ Կատարո սպիտակ (2014)
2․ Վանքասար, Խնդողնի (2015)
3․ Նվարդ Ազնունի, Խնդողնի (2014)
4․ Կատարո կարմիր, Խնդողնի (2014)
5․ Կատարո րեզերվ, Խնդողնի (2013)
6. Բերդաշեն րեզերվ, Խնդողնի (2013)
7. Դավիթ Աստվածատրյան, Խնդողնի (2011)
8. Բերդաշեն, Խնդողնի (2014)
9. Դավիթ Աստվածատրյան, Չարենցի (2013)
