Ամառային Web Դիզայն Դպրոց 13-17 տարեկանների համար
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում է Վեբ Դիզայնի Ամառային Դպրոցի ծրագիրը` 13-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտության ընտրության հարցում:
Տեխնոլոգիա և Հմտություններ՝ HTML, CSS, Գրաֆիկա և Դիզայն, Կարողությունների Զարգացում
Տարիք՝ 13-18
Մակարդակ՝ Սկսնակ
Սեկնարկ- ավարտ՝ Հունիս 8-Հուլիս 11
Օրեր, Ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժ. ` 12:00-15:15
Տևողություն՝ 5 շաբաթ / 75 ժամ / 26 օր
Արժեք՝ 49 000 ՀՀ դրամ (ամբողջ ծրագրի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)
#Ինֆո օր՝ Հունիս 2, ժ.՝ 18:00-ին [մուտքն ազատ]
ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): 5 շաբաթվա ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:
Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար: Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման և խաղերի տեսքով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Կարող եք ստորև ծանոթանալ Ամառային Դպրոցի ծրագրի բաղկացուցիչ մասերի հետ`
Web Ծրագրավորում
Գրաֆիկա և Դիզայն
Կարողությունների Զարգացում
Փորձի Փոխանակման սեմինարներ
Ժամանց
ԱՐԴՅՈՒՆՔ
Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Մեր հիմնական թիրախային խումբը 13-17 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:
Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով:
Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր !
Շնորհակալություն և հաջողություն քեզ!
