Առողջապահության համակարգի բարեփոխումներ. Բժշկական գաղտնիք
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երիտասարդ բժիշկների միջազգային օրվա շրջանակներում» Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության» կողմից համատեղ կազմակերպվող «Առողջապահական համակարգի բարեփոխումներ. Բժշկական գաղտնիք» խորագրով գիտաժողովին: «Երիտասարդ բժիշկների միջազգային օրը» նշվում է հունիսի 24-ին` «Երիտասարդ բժիշկների համաշխարհային կազմակերպության» նախաձեռնությամբ:
Գիտաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների տեսանկյունից քննարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, քննության առնել բժշկական գաղտնիքի կարգավորման իրավական, բժշկական ու բարոյափիլիսոփայական տեսանկյունները՝ ներգրավելով ոչ միայն բժիշկների, այլ նաև իրավաբանների, բարոյագետների և ոլորտի հետ սերտորեն առնչվող այլ մասնագետների:
Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 09:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում:
