Այլ
Ընթերցանություն Սարոյանասերների Ակումբի Երկրորդ Հանդիպմանը
Հունիսի 18-ին տեղի կունենա սարոյանասերների ակումբի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ՀՀ բուհերի ուսանողներ, ովքեր հնարավորություն կունենան ակումբի անդամներին ուղղել իրենց հարցերը, մանրամասնորեն ծանոթանալ Սարոյանի կյանքին և ապրելակերպին, ինչպես նաև բացահայտել գրողի կյանքից մի շարք հետաքրքիր պատմություններ:
Հանդիպման ընթացքում կկայանա գրողի ստեղծագործություններից մեկի՝ «Հայ մուկ»-ի ընթերցանությունը, որից հետո կկայանա քննարկում:
Հանդիպումը կընդլայնի հայ երիտասարդների մշակութային և գրական հորիզոնը, ինչպես նաև թույլ կտա կապ հաստատել մեծահասակ և երիտասարդ սերնդի սարոյանասերների միջև:
