Այլ
Ինչպե՞ս իրականացնել առաջին բուժօգնություն․ ինտերակտիվ սեմինար
Հունիսի 19-ին Բուժաշխատողի միջազգային օրն է։ Այս առիթով #LOFT-ը ևս մեկ անգամ համագործակցում է իր սիրելի գործընկեր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ՝ ձեզ ներկայացնելով համատեղ միջոցառում։ Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին, ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանը #LOFT-ում կներկայացնի «Ինչպե՞ս իրականացնել առաջին բուժօգնություն» խորագրով թրեյնինգ։
Հանդիպումը գործնական բնույթ է կրելու և լինելու է ինտերակտիվ։ Այնպես որ, մասնակիցներն ազատ են լինելու հարցեր ուղղելու և տեղում փորձելու քիչ առաջ ձեռք բերած գիտելիքները։
Մուտքավճարը` LOFT-ի՝ 3 ժամը՝ 1000 դրամ տարիֆով:
