Այլ
Ինչպես կառավարել հույզերը. Մաս 2
Հույզերը մեր սուբյեկտիվ վերաբերմունքն է երևույթների նկատմամբ: Հույզերն են մեզ օգնում հաղթահարել դժվարությունները և շարժվել առաջ՝ ազդելով մտքերի և մեր գործողությունների վրա: Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ մտածել է այն մասին, թե ինչպես կառավարել հույզերը և ազատվել անպետք հույզերից:
Հրավիրում ենք դասախոսության, որի ընթացքում կծանոթանաք հույզերը կառավարելու մեթոդներին:
Դասախոսությունը կվարի Արշալույս Մուշկամբարյանը: Արշալույսը թրեյներ է, հետազոտող, կոնֆլիկտաբան, դասախոսություններ և թրեյնինգներ է վարում Հայաստանում և արտերկրում: Տպագրվում է տարբեր ամսագրերում և ունի մարդկանց խնդիրների հետ աշխատելու մեծ փորձ:
Մուտքը` 2000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
