Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր (բարեգործական թրեյնինգ)
Դարձե՛ք ֆրիլանս աշխատող և վաստակե՛ք գումար Ձեր իսկ նախընտրած վայրից, Ձեր համակարգչով և երբ Ձեզ հարմար է,-առաջարկում է Լիլիթ Աբրահամյանը, ով արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է ֆրիլանս աշխատանքով։
#LOFT-ը և Լիլիթը Հուլիսի 1-ին՝ 19։00-ին, հրավիրում են բոլորին մասնակցելու բարեգործական թրեյնինգի։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈւ․
1. Ի՞նչ է ֆրիլանսինգը:
2. Ինչպե՞ս է Լիլիթը դարձել ֆրիլանս աշխատող՝ գրեթե ոչինչ չիմանալով (հաջողության բանաձև):
3. Ֆրիլանսինգի առավելություններն ու թերությունները:
4. Ի՞նչ կայքերից օգտվել:
5. Ինչպե՞ս պրոֆիլ ստեղծել:
6. Ինչի՞ն ուշադրություն դարձնել ֆրիլանս աշխատանքի դիմելիս:
7. Ի՞նչ գործիքներ են պետք հաջողակ ֆրիլանս աշխատող դառնալու համար:
8. Ինչպե՞ս ստանալ վաստակած գումարները ֆրիլանս կայքերից:
9. Եվ վերջապես ինչպե՞ս հասնել մեծ հաջողության այս ոլորտում:
Մուտքավճարը՝ 2000 դրամ
Թրեյնինգի հատուկ հյուրը Grigor Araqelyan-ն է՝ «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, «Բիզնեսի և հաջողության անձնային աճի թրեյներ», «Զարթուցիչ» հաջողակ և գործարար մարդկանց ակումբի ղեկավար, «Առաքելյան Partners Consulting»-ի համահիմնադիր։
ԼԻԼԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ․
Արդեն 5 տարի է զբաղվում է ֆրիլանս աշխատանքով: Այժմ աշխատում է 3 տարբեր կազմակերպություններում՝ 3 լիովին տարբեր ոլորտներից, ինչը հնարավորություն է տալիս աճել: Ֆրիլանս աշխատող դառնալը Լիլիթին տվել է ֆինանսական անկախություն, աշխատանքի ընտրության և ինքնազարգացման մեծ հնարավորություն:
ԲԱՐԵԳՈՐԾՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ․
Թրեյնինգից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Մանե Հարությունյանին, ով լսողության խնիրներ ունի և լսելու համար՝ կոխլեար իմպլանտացիայի կարիք: Կոխլեար իմպլանտացիան խուլ երեխային տալիս է լսելու հնարավորություն: Գումարի մեծ մասն արդեն հավաքվել է: Սակայն այս պահի դրությամբ անհրաժեշտ է ևս 8643 Եվրո:
