Էբրու և թանաքով նկարչություն
Հունիսի 25-ին՝ The Echo Museum-ում, "Հարթակ" փառատոնի շրջանակներում տեղի կունենա "Էբրու և թանաքով նկարչություն" դասընթացը, որը կվարի Ռոբին Չութերը:
Ռոբին Չութերը՝ Բրյուսելում ծնված արվեստագետ, ով ապրում է Մեծ Բրիտանիայում Լոնդոնում, իսկ այժմ Ժամանակակից արվեստի ինստիտուտի հյուրն է, մեզ կցուցադրի արվեստի իր յուրահատուկ ու նորարարական տեխնոլոգիաները: Նա կպատմի աշխարհով ճանապարհորդելու ժամանակ ձեռք բերած իր հրաշալի փորձի մասին. ինչպես է նա տպավորվել իր տեսած վայրերով՝ Իսլանդիայից մինչևԵգիպտոս, Մարոկկոյի նախշերից մինչև Պանամայի բնություն:
Դուք հնարավորություն կստանաք իրականում տեսնելու նրա ոճը և ինքներդ փորձելու այն՝ նկարներ կտրելը, կոլաժները, էբրու նկարչական վարպետությունը և գեղագրությունը ներառյալ;
Ակնկալե՛ք գույների հրավառություն:
Մուտքն անվճար է:
