Ինչպե՞ս գրել կարճ պատմվածքներ
Հունիսի 25-ին՝ Էօն/aeon-ում, "Հարթակ" փառատոնի շրջանակներում տեղի կունենա "Ինչպե՞ս գրել կարճ պատմվածքներ" դասընթացը, որը կվարի Ելիզավետա Ասատրյանը:
Այս վարպետության դասի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես պետք է գրել կարճ պատմվածք։ Ի՞նչ գործիքների է պետք տիրապետել դրա համար, ինչի՞ց սկսել և ինչպե՞ս ավարտել։ Դասընթացի ժամանակ մասնակիցներին կներկայացվեն նաև կարճ պատմության տեսակներն ու կառուցվածքը։
Վարպետության դասը հնարավորություն կտա մասնակիցներին սովորել, թե ինչպես սահմանափակ ժամանակահատվածում ու հաշված բառերի օգնությամբ գրել կարճ պատմություն՝ լսարանի օգնությամբ։
Մուտքն անվճար է:
Խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ՝ http://hartakyerevan.com/hy/how.to.write.a.short.story
Էօն/aeon-ը գտնվում է Տերյան 3Ա հասցեով։ Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Տերյան փողոցի հետ խաչմերուկում։
Ելիզավետա Ասատրյանն ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ լրագրող է։ Մոտ 5 տարի աշխատել է լրագրության ոլորտում, այնուհետև եղել Հրապարակ օրաթերթի և Yerevannews.am կայք էջի լրագրող և պատասխանատու խմբագիրը։
Այժմ ուսանում է «The South Gate Society School of Writing» դանիական գրողների դպրոցում։
