«Քարկտիկ» ֆիլմի ցուցադրում
Հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Քարկտիկ» նոր գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրումը:
Մեր նախնիները ավանդական խաղերի տեսքով մեզ որոշակի ակնարկներ են փոխանցել։ Անշուշտ, դա բանալի է` դեռ չբացահայտված գաղտնիքները վերծանելու և մարդկությանը հասու դարձնելու համար։ Դժվար թե Հայաստանում գտնվի մեկը, ով լսած չլինի Քարահունջ անվանումը։
Այսօր օգտագործվում է նաև «Զորաց քարեր» անունը։ Բնիկներն այս վայրը «Կանգնած» կամ «Ցից քարեր» են կոչում։
Հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանը իր «Սյունիքի պատմություն» գրքում հիշատակում է մի գյուղ` որպես Քարունջ։ Այդ անվանումը հայերեն նշանակում է «Քարե գանձ» կամ «Հիմնաքարեր»: Մի ուրիշ տարբերակով «Հունջ»–ը հայերեն նույն «հունչ»-ն է ` ձայն (կոչ), արձագանք, հնչյուն։ Այսպիսով` Քարահունջ նշանակում է նաև «Խոսող քարեր»:
Նորից գաղտնիք. ի՞նչ հիմնաքարերի մասին է խոսքը, ի՞նչ գանձի… Այս և այլ հարցերի պատասխանները կտա «Քարկտիկ» ֆիլմը:
«Մինչ այդ դիվանագետներն, անուշ ժպիտով րոպեն մեկ երկինք (Աստծո՜ւն) նայելով, իսկ մի պահ հետո՝ սեփական ափին, քարկտիկ էին խաղում իրար հետ…»:
Մուտքն ազատ է:
