Ցուցահանդես
«Խաղաղված երկինք» ցուցահանդես
Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում անհատական ցուցահանդեսով հանդես կգա Խ.Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արփինե Վիրաբյանը:
Ցուցահանդեսը կրում է «Խաղաղված երկինք» խորագիրը, որը նվիրված է Արցախում զոհված մարտիկների հիշատակին:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն հեղինակի՝ յուղաներկով և ջրաներկով արված գեղանկարները՝ խաղաղության և արդարության գաղափարախոսությամբ:
Մուտքն ազատ է:
