Ցանկացած տեքստ հնարավոր է հետաքրքիր դարձնել
РԱրմեն Մուրադյանը կպատմի, թե ինչպիսի հնարքներ են հարկավոր ցանկացած տեքստ՝ լինի դա հոդված, պատմվածք, ֆեյսբուքյան գրառում դարձնել հետաքրքիր և ավելի ընթեռնելի: Կխոսի այն հիմնական սխալների մասին, որոնց հետ հաճախ բախվում ենք տեքստ գրելիս: Շատերը չգիտեն, որ հետաքրքիր տեքստն ունի յուրահատկություններ, նույնիսկ ինչ-որ տեղ կանոններ ու հնարքներ: Վորքշոփը կօգնի երիտասարդ լրագրողներին, բլոգերներին, սկսնակ գրողներին և հետաքրքիր կլինի ցանկացած մարդու համար, ով սիրում է տեքստ գրել: Հետաքրքրե°ց: Ուրեմն միացե՛ք մեզ և ընդամենը 40-45 րոպեի ընթացքում ստացե՛ք արժեքավոր տեղեկություն` ընթերցողների մեծ բանակ ձեռք բերելու համար:
Արմեն Մուրադյանն ավարտել է Ռուս-Հայկական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող և թարգմանիչ: Այժմ աշխատում է որպես լրագրող «Երևան» ամսագրում, ImYerevan կայքում: Նրա գեղարվեստական պատմվածքները տպագրվել են մի շարք ամսագրերում:
Լեզու՝ ռուսերեն:
Մուտքն ազատ է:
Գրանցման համար՝
http://bit.ly/1UmyzMF
