Այլ
Կինը՝ ամենակարող
Հունիսի 27-ին՝ ժամը 19.00-ին, Կնոջ Կողքին ՀԿ-ն և #LOFT-ը համատեղ բոլոր կանանց և աղջիկներին հրավիրում են՝ մասնակցելու «ԿԻՆը՝ ամենակարող» թեմայով թրեյնինգի:
Հանդիպման ընթացքում խոսելու ենք կանանց՝ երջանիկ և հաջող կյանքով ապրելու համար անհրաժեշտ բազմաթիվ ռեսուրսների մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով հաճախ չենք կիրառում:
Կանայք միշտ ունեն երկու ընտրություն.
1. Լինել ուժեղ, կայացած, սիրառատ և իր կյանքի տերը
2. Լինել թույլ, անկարող և զոհի կարգավիճակում
Դու՛ք եք ընտրում, որ կարգավիճակում եք ձեզ տեսնում, իսկ այն կանայք, ովքեր պատրաստվում են մասնակցել մեր թրեյնինգին, միանշանակ պետք է ընտրեն առաջին տարբերակը:
