Առաջին բուժօգնության դասընթաց
«Աղետների կառավարման և հանրային իրազեկման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «ՕԼԻՄՊ» արշավական ակումբը կազմակերպում են «Առաջին բուժօգնություն» թեմայով երկրորդ դասընթացը:
Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից:
Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական թեմաները՝
- Արտակարգ իրավիճակներում վարքականոնների ուսուցում.
- Գիտակցության խանգարումներ.
- Վիրակապական նյութեր և վիրակապեր.
- Արնահոսություն.
- Շոկ.
- Վնասվածքներ (փափուկ հյուսվածքներ, ոսկրամկանային և այլն).
- Խայթոցներ և թունավորումներ.
-Այրվածքներ.
- Տեղափոխում.
և այլն:
Դասընթացը կանցկացվեն բժիշկների և առաջին բուժօգնության փորձառու մասնագետների կողմից:
Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է՝ գործնական պարապմունքները ներառյալ: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ, երեկոյան` 2 ժամ տևողությամբ՝ հուլիսի 14-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում: Թեմաների ավարտից հետո՝ նախատեսվում են նաև գործնական բացօթյա պարապմունքներ, որոնք կանցկացվեն մեր մասնագետների և նախորդ խմբի մասնակիցների հետ միասին:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:
Դասընթացի արժեքը կազմում է 20 000 ՀՀ դրամ, ուսանողների համար` 15 000: Գումարը ներառում է նաև սուրճի ընդմիջումներն ու դասընթացի նյութերը:
99 հեռախոսահամարներով կամ գրել մեզ՝ dmpacentre@gmail.com, olimpclub.dmpa@gmail.com էլեկտրոնային հասցեներին:
Հիշեցնում ենք, որ տեղերը խմբերում սահմանափակ են:
