Այլ
Պատմել պատմություն՝ վիզուալ հնարքներով
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել, թե ինչպես առանց տեքստային և ձայնային էլեմենտների պատմել պատմություն՝ օգտագործելով միայն վիզուալ հնարավորություններ:
Վորքշոփը կօգնի ավելի լավ հասկանալ վիզուալ ազդեցությունները մարդկանց վրա։
Մասնակիցները նաև կսովորեն պատմություն պատմելու կարևորագույն էլեմենտներ և կստանան բազային կոմպոզիցիոն գիտելիքներ:
Դասը վարելու է Նարե Արշակյանը, ով ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դիզայնի բաժինը։ Այնուհետև զբաղվել է 3D գրաֆիկայով, գրաֆիկ դիզայնով և պատկերապատմամբ, որոնցով էլ և զբաղվում է մինչ այսօր:
Վարում է նկարչության վերաբերյալ բլոգ։
Մուտքն ազատ է:
