PR - Նոր level - Գործնական թրեյնինգ
Ես նախընտրում եմ, որ մարդիկ ինձ վրա ծիծաղեն, քան չնկատեն ...
Ֆինեաս Բառնում (PR-ի հայրերից) PR-ի կարևորության մասին խոսելու ժամանակներն անցան: Բոլորն արդեն քաջ գիտակցում են դա: Հիմա հերթը PR-ի իրոք աշխատող գործիքների ժամանակն է: Միայն դրանց միջոցով է PR-ը կարողանում անել այն, ինչից այդքան կաղում են գովազդը և մարքեթինգը` անվճար ինֆորմացիոն հեղեղ կազմակերպել: Մենք դա անում ենք գրեթե ամեն օր: Ուղղակի լայն մասաներն անգամ գլխի չեն ընկնում դրա մասին: Շուրջ 10 տարի շարունակ մենք սովորեցրեցինք PR-ի ստանդարտ գործիքները: Այսօր դրա պտուղներն արդեն տեսանելի են: Բայց ամեն բան մի օր դառնում է սովորական, հին գործիքները սկսում են չաշխատել: Այս թրեյնինգը երկու տիպի մասնակիցների համար է.
1. Նրանց, ովքեր արդեն անցել են մեր նախկին «PR -21-րդ դարի ալքիմիան» գործնական թրեյնինգը և հիմա զգում են նոր «level» բարձրանալու անհրաժեշտություն,
2. Նրանց, ովքեր սրտի խորքում զգում են, որ այդ 2 տառերը` PR, ամեն բան հնարավոր դարձնելու զորություն ունեն:
Թրեյնինգի մասնակիցները ստանում են բացառապես գործնական գիտելիքներ, խաղում են հատուկ դերային խաղեր, կատարում հետաքրքիր առաջադրանքներ և զարգացնում մի շարք հմտություններ, որոնք չափազանց կարևոր են PR մասնագետի համար:
ԱՅՍ ԹՐԵՅՆԻՆԳԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ Է, ՈՎՔԵՐ.
- հոգնել են PR-ի ստանդարտ գործիքներից,որոնք արդեն սովորեցնում է, ով «քնից զարթնում է»
- այս կամ այն չափով առնչվում են PR-ի և կից ոլորտների հետ (քաղաքականություն, ազգային-հասարակական գործնեություն, բիզնես, մշակույթ և այլն),
- չեն ուզում սպանել իրենց մեջ ապրող ստեղծագործական տաղանդը,
- ունեն սեփական բիզնես կամ ցանկանում են հիմնել այն,
- հանդես են գալիս կամ ցանկանում են գործել որպես ազատ PR մասնագետ,
- պարզապես հասկանում են, որ առանց PR-ի անգամ հանճարներն են անճար:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.
ԿԻՄԱՆԱՔ թե ինչպես Ձերը դարձնել բոլոր լրատվամիջոցները,
ԿԾԱՆՈԹԱՆԱՔ այնպիսի օրինակների, որոնք ցնցել են աշխարհը և նույնությամբ կիրառելի են նաև այսօր,
ԿՍՈՎՈՐԵՔ միշտ մի քայլ առաջ լինել Ձեզ հետ գործնական, քաղաքական կամ անձնական «շախմատ» խաղացողներից,
ԿՀԱՍԿԱՆԱՔ ինչ է ստրատեգիան և ինչպես խաղալ PR-ի դաշտում ստրատեգիայի կանոններով,
ԿՍՏԱՆԱՔ պարարտանյութ Ձեր կրեատիվի ծառը աճեցնելու համար,
ԿՍՈՎՈՐԵՔ ազդել իրականության վրա և առաջ բերել Ձեզ համար ցանկալի պրոցեսներ:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ.
- Թրեյնինգի ընդհանուր տևողությունը 3 ամիս է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 2-2.5 ժամ տևողությամբ),
- Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 18.000 դրամ,
- Թրեյնինգի վերջում տրվում է երկլեզու վկայական,
- Հանդիպումների ժամանակ մասնակիցները ստանում են որոշ ուսումնական նյութեր,
- Թրեյնինգը մեկնարկում է միայն այն ժամանակ, երբ հավաքագրվում է անհրաժեշտ քանակությամբ մասնակից (15-20 հոգի),
- Հերթագրվելու և թրեյնինգներին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել 5000 դրամ կանխավճար և գրանցվել:
