Գրիգոր Պըլտեան․ զրույց բանաստեղծության մասին
Հունիսի 28-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա հանդիպում-զրույց ֆրանսահայ գրող Գրիգոր Պըլտեանի հետ։ 2016 թ.-ին նշվում է Պըլտեանի գրական գործունեության 50-ամյա հոբելյանը, որի շրջանակներում էլ տեղի կունենա այս նշանակալից միջոցառումը:
LOFT-ի գրական ակումբը ձեզ հնարավորություն կընձեռի հանդիպել կարճ ժամանակով Հայաստան ժամանած մեծանուն հայ գրողին, ուղղել հետաքրքրող հարցեր և զրուցել նրա ստեղծագործական ուղու մասին։ Հանդիպումը կկրի «Զրույց բանաստեղծության մասին» պայմանական խորագիրը, քանի որ միջոցառմանը զուգահեռ կներկայացվի Պըլտեանի անտիպ բացառիկ ստեղծագործություններից մեկը. այսպես կոչված «պատի բանաստեղծություն», որը, հեղինակը գրած լինելով 1970-ականներին, երբեք չի հրապարակել՝ հարմար չգտնելով պատի համար գրված բանաստեղծությունը տպագրել թղթի վրա: 40 տարի հետո ԵՐԿԻՐ կոչվող այդ ստեղծագործությունը վերջապես կգրվի LOFT-ի հանրահայտ սպիտակ պատի վրա:
Բաց չթողնեք հնարավորությունը մասնակցելու այս բացառիկ միջոցառմանը։
Մուտքը ազատ է:
