Արա Ինքդ. Հարթակ փառատոն
Որախ ենք տեղեկացնել, որ 2016 թվականի Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոնի"DIY / Արա Ինքդ" բաժինը կանցկացվի հունիսի 25-ին՝ առավոտյան 10.00-ից մինչև երեկոյան 20:00-ն Ժուռնալիստների տանը:
Այս բաժնում ներառված վարպետության դասերը կօգնեն մասնակիցներին իրենց ձեռքերով տարբեր իրեր պատրաստել, նոր տեխնիկաներ բացահայտել, նոր և հետաքրքիր զբաղմունք գտնել և, ամենակարևորը, առաջին հայացքից ոչ պիտանի նյութերին նոր շունչ հաղորդել:
Կարինե Ավանյանը կցուցադրի՝ ինչպես կարելի է պլաստիկ տոպրակներից պայուսակներ, կարպետներ և առօրյա օգտագործման այլ իրեր պատրաստել: Իսկ գերմանացի կամավոր Սեփ Ֆոգլի հետ պլաստիկ տոպրակներից ցանցաճոճ կպատրաստեք: Մաշկը գրագետ խնամելու և որակյալ կոսմետիկա օգտագործելու վերաբերյալ հարցերին մեծ սիրով կպատասխանեն Nairian Cosmetics ներկայացուցիչներ` գիտահետազոտող Արփի Ավետիսյանը և Մայա Ադիվին՝ պրոֆեսիոնալ դիմահարդար Կանադայի Տորոնտո քաղաքից: Քրիստինա Աստաբացյանը և Տաթևիկ Հովսեփյանը կօգնեն ձեզ ձեր տնային կենդանիների համար հագուստ և բարձ պատրաստել, օգտագործելով հին շորեր և առաջին հայացքից անպետք թվացող իրերին տալ երկրորդ կյանք:
Վարպետության դասերի մեծ մասն անվճար է: Հետևե՛ք միջոցառմանը կամ այցելե՛ք մեր կայք` մանրամասն տեղեկությունների և թարմացումների համար՝ http://hartakyerevan.com/hy/diy
Ժուռնալիստների տունը գտնվում է Պուշկին 3/1 հասցեում՝ Աբովյան և Նալբանդյան փողոցների միջև:
