Ստեղծարար ձեռներեցություն․ թրեյինգ
Հունիսի 28-ին #LOFT-ում տեղի կունենա #ՍտեղծարարՁեռներեցություն խորագրով թրեյնինգ՝ նախատեսված ամբիցիոզ մարդկանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց, որպեսզի փոխեն աշխարհը դեպի լավը:
ԵԹԵ ԴՈւՔ`
- նախաձեռնող եք,
- ցանկանում եք ինքնակատարելագործվել,
- ձեռք բերել առաջնորդի հմտություններ,
- լինել համակարգված և համարձակ
- ձևավորել աշխարհը փոխելու մտածելակերպ,
- ուզում եք գտնել ձեր իդեալական աշխատանքը,
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈւ․
1. Մոտիվացնել ինքներս մեզ,
2. Լինել փոփոխությունների կենտրոնում,
3. Գնահատել ժամանակի արժեքը,
4. Կենսունակ գաղափարների ստեղծման բանաձևը,
5. Գաղափարների ներդրման ճանապարհները,
6. Հաջողության հասնելու աշխատանքի բանաձևը,
7. Հաջողակ մարդկանց 8 հատկանիշը:
Թրեյնինգը վարելու է Աղասի Թավադյանը։
Աղասին 1 տարի վերապատրաստում է անցել Մեծ Բրիտանիայում, հանդիսանում է «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ, համագործակցում է համաշխարհային կազմակերպությունների հետ:
Մուտքավար՝ 1800 դրամ
