Նոր թվային տեխնոլոգիաները գովազդում
Նոր թվային տեխնոլոգիաների գովազդման վարպետության դասը կանցկացնի Արտակ Հարությունյանը: Դասի ընթացքում խոսվելու է գովազդի նոր տենդենցների ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գովազդային ինդուստրիայի կատարելագործման մասին։ Սեմինարի շնորհիվ լսարանը կծանոթանա նոր գովազդային տենդենցներին, տեխնոլոգիաներին, ինչպես նաև կհասկանա, թե ինչու է կայքը բացելիս ԱԼԻԷՔՍՊՐԵՍ-ի գովազդ հայտնվում:
Դասը կվարի Արտակ Հարությունյանը, ով վերջին 16 տարին աշխատում է գովազդի ոլորտում, որոնցից վերջին 4-ը Digital-ում։ 2007թ.-ից վարում է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին։ Ներկայումս հանդիսանում է ADindex.am գովազդի, մարքեթինգի ու PR-ի մասին առցանց պարբերականի հիմնադիր-խմբագիր, AMCG Սթարթափի հիմնադիր, iRest.am ռեստորանային պորտալի համահիմնադիր, տնօրեն, NUR Digital գովազդային գործակալության տնօրեն, SMARTOLOGY Digital Marketing Academy-ի համահիմնադիր, տնօրեն։
Մուտքն ազատ է:
