Հանրային արվեստ և սոցիալական խնդիրներ
Եթե փնտրում եք ստեղծարար և նորարար միջոց՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը և պայքարելու սոցիալական խնդիրների դեմ, Լիա Մխիթարյանի վարպետաց դասը հենց այն է, ինչ ձեզ պետք է: Դասընթացի ընթացքում կներկայացվի հանրային արվեստի գաղափարը և կտրվեն հանրային արվեստի ուժի և արդյունավետության մասին նոր հիմնարար գիտելիքներ: Ինչպես նաև, մասնակիցները կունենան հնարարվորություն զարգացնելու իրենց սեփական գաղափարները տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Ձեռք բերված հմտությունները կարող են օգտագործվել հետագա նախագծերի և քարոզարշավների ընթացքում:
Լիա Մխիթարյանը հանրային արվեստին նվիրված բազում նախագծերի հեղինակ է Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև Էյվա արվեստների հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն:
Մուտքն ազատ է:
The Echo Museum-ը գտնվում է Ֆրիկի 13 հասցեում, Սարյանի փոստի ետնամասում (Կոնդ):
----------------------------------------------------------------------------------
If you seek a creative and innovative way to raise public awareness and fight social issues around you, Lia Mkhitaryan's master class is exactly what you need. Lia Mkhitaryan will introduce you the idea of public art and provide fundamental knowledge on the strength and effectiveness of it. Moreover, during the master class the participants will be given an opportunity to develop their own ideas on various problems. The acquired skills can be used during different projects and campaigns.
Lia Mkhitaryan is the author of numerous public art projects in Armenia and abroad, as well as the co-founder and director at Eyva Arts Foundation.
Entrance: Free
The Echo Museum can be found at Frik 13, in Kond behind the Saryan post office.
