Այլ
FAKE-մանիա․ նորաձևության աշխարհի օճառե պղպջակները
Հունիսի 30-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթ Fashion ակումբի շրջանակներում Ֆաինա Հարությունյանը ևս մեկ անգամ կհյուրընկալի նորաձևության գիտակ, fashion communication specialist Հակուկ Եղիազարյանին։
Այս անգամ Ֆաինան և Հակուկն ընտրել են «FAKE-մանիա․ նորաձևության աշխարհի օճառե պղպջակները» թեման։
Թրեյնինգի ընթացքում կքննարկենք․
-Նորաձևության աշխարհում իսկականի և կեղծի տարբերակումը
-Նորաձևության հանրահայտ ապրանքանիշեր, որոնք ամենաշատն են կեղծվում
-Fake հագուստի տարածված թրենդի ազդեցությունը նորաձևության զարգացման վրա
Թրեյնինգը լինելու է ինտերակտիվ։ Սպասում ենք նորաձևության ոլորտով և ոճով հետաքրքրվող մարդկանց։
Մուտքավճար՝ 2000 դրամ
