Կինոդիտում. Դիմակը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամնե՛ր և պարզապես կինոխելագարնե՛ր:
Հունիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, համեցե՛ք ԷՕՆ՝ միասին դիտելու Ջիմ Քերրիի ամենահայտնի և մեր բոլորի մանկության սիրված ֆիլմերից մեկը՝ Դիմակը:
Համեստ, ամաչկոտ բանկային աշխատող Սթենլի Իպկիսը անվստահ է զգում իրեն գեղեցիկ աղջիկների հետ: Բախտի բերմամբ նրա մոտ է հայտնվում կախարդական դիմակը, և, այն հագնելով, Սթենլին վերածվում է կանաչ, անխոցելի մուլտֆիլմային արարածի, հերոսի, ով պատրաստ է պայքարել հանցավորության դեմ, ինչպես Բեթմենը: Ցերեկը նա նույն համեստ, ձախորդ բանկային աշխատողն է, իսկ երեկոյան՝ հերոս:
Տևողություն՝ 101 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
----------------------------------------------------------------------------
Dear Aeoners, cine club members and movie fans.
Join us on June 28 at 8:00pm for the screening of Jim Carrey’s masterpiece, The Mask.
Modest, shy bank clerk is very unlucky and feels insecure with beautiful girls. Perchance
he finds a magical mask which transforms him into a zoot-suited, green-faced, bizarre trickster, superhero ready to fight against crime just like Batman. In the afternoons he is the same modest and unlucky bank clerk, and in the evenings - a superhero.
Duration: 101 min
Language: English with Russian subtitles or Russian with English subtitles
Entrance: 1000 AMD (including coffee, tea, snacks, pop-corn)
