Ազատության Տեսիլքը - Լուիս Բունյուել
Ժանրը` դրամա/ կոմեդիա:
Տևողությունը` 1ժամ 44րոպե:
Սյուրռեալիստական էպիզոդների շարք, որն առաջին հայացքից թվում է ոչ մի բանով կապված չեն իրար։
- Մի տղամարդ տասնամյա աղջկան գաղտնի կերպով հանձնում է լուսանկարների կապոց։ Աղջկա ծնողները ՝ մի բուրժական զույգ, ընկալում են դրանք որպես պոռնո լուսանկարներ, սակայն իրականում դրանք փարիզյան շենքերի և հուշարձանների լուսանկարներ են։
- Միջին տարիքի մի կին մեկնում է գավառ մեռնող հոր մոտ և մնում է գիշերելու մի գավառային հյուրանոցում։ Հյուրանոցի ամեն համարում տեղի են ունենում տարօրինակ, անսովոր իրադարձություններ, խառնելով կրոնը անբարոյականությանը և սեքսուալ շեղումներին։
- Փոքրիկ աղջիկը անհետանում է դպրոցում, և նրա որոնումները կազմակերպվում է ոստիկանությունում իր իսկ ներկայությամբ և օգնությամբ։
Բունյուելի աշխարհում ամեն ինչ շրջված է ոտքերից գլուխ:
Բեմադրող ռեժիսոր - Լուիս Բունյուել
Պրոդյուսեր – Սերժ Զիլբեռման
Սցենարի հեղիանակ - Ժան-Կլոդ Կարրեր, Լուիս Բունյուել
Գլխավոր օպերատոր – Էդմոն Ռիշար
Գլխավոր դերերում – Մոնիկա Վիտտի, Միշել Պիկկոլի, Ժան-Կլոդ Բռիալի
Տոմսերի արժեքը` 1000 դրամ:
