Այլ
Gugas Messenger Bot Launch
Տաքսու պատվիրումը և քարփուլինգը Facebook Messenger-ի միջոցով այժմ հասանելի է Հայաստանում:
Օրինակ՝ գրում եք տուն, համալսարան կամ այլ վայրի անվանում Gugas-ի ֆեյսբուքյան էջին և մեքենան կժամանի նախապես պահպանված հասցեով: Մնացած նորարարական լուծումները կբացահայտենք միջոցառման ընթացքում:
Gugas-ը մոբայլ հավելված է, որը հնարավորություն է տալիս միանալ նախապես հայտարարված ուղիների` կիսելով ճանապարհածախսը, պատվիրել տաքսի և կիսել տաքսին այլոց հետ:
Մուտքը ազատ է:
Սուրճն ու քաղցրավենիքն՝ անվճար :)
