Կինո
ԷՕՆ կինոակումբ. Կինոպանտոմիմա
Կինոակումբ ջան, եկե՛ք կինոսերներով և կինոխելառներով հավաքվենք ու վերջապես ծանոթանանք: «ԷՕՆի կինոակումբ» համեստ նավակի քշողները պատրաստել են ձեզ համար հատուկ մի խաղ՝ կինոպանտոմիմա: Եկեք տեսնենք՝ ում կինոգիտելիքներն ու երևակայությունն են ավելի զարգացած:
Հավաքվելու ենք հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, ցույց տանք և գուշակենք մեր սիրելի կինոկերպարներին, ֆիլմերը, դերասաններին և անգամ կինոմեկնաբանությունները:
Վերջում, բնականաբար, հաղթում է ընկերությունը, բայց մենք հաղթող թիմին մեկ հատ նորաթուխ օսկար կտանք:
Եկե՛ք ծանոթանանք, խոսենք կինոյից, խաղանք և լավ ժամանակ անցկացնենք:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ` թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Լեզուն՝ հայերեն:
