«Հայաստանի վերջին լարախաղացը»
Ռեժիսորներ՝
Արման Երիցյան,
Իննա Սահակյան
Սցենարի հեղինակներ՝
Արման Երիցյան,
Իննա Սահակյան
Պրոդյուսեր՝
Վարդան Հովհաննիսյան
Օպերատոր՝
Մկրտիչ Բարոյան
Հնչյունային օպերատոր՝
Գևորգ Պետրոսյան
Մոնտաժը`
Տիգրան Բաղինյան
Դերերում՝
Ժորա Արմենակյան,
Կնյազ Մհերյան,
Հովսեփ Բեգլարյան,
Խաչիկ Ումրշատյան
Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է 78-ամյա Ժորայի և 77-ամյա Կնյազի մասին, ովքեր ժամանակին Հայաստանի ամենահայտնի լարախաղացներն են եղել:
Այսօր նրանք միակ վարպետներն են, որոնք կարող են կենդանի պահել այդ արվեստը:
Ամբողջ կյանքում հակառակորդներ լինելով` այժմ երկուսն էլ նույն հույսն են փայփայում, թե միակ լարախաղաց աշակերտը կշարունակի իրենց գործը:
17-ամյա որբ Հովսեփը, որին որդեգրել է Ժորան, պետք է որոշի լինե՞լ վերջին լարախաղացը մի հասարակության մեջ, որը լքել է թե՛ իրեն , և թե՛ լարախաղացության արվեստը:
Եվ հիմա՝ իր ուսուցիչ Ժորայի մահից հետո, Հովսեփը կանգնած է ավելի դժվար ընտրության առջև:
Մուտքն ազատ է: