Նկարչական Օր
Հուլիսի 22-ին գունագեղ բացօթյա արվեստանոցի կվերածվի Երևանի բուսաբանական այգին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` Երևանի բուսաբանական այգու և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իններորդ անգամ նախաձեռնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծը և «Նկարչական oր» միջոցառումը։
Համահայկական նկարչական 9-րդ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը:
Մինչև հուլիսի 7-ը Համահայկական նկարչական 9-րդ մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների հեղինակները հուլիսի 22-ին կհրավիրվեն մասնակցելու «Նկարչական oր» միջոցառմանը։
2014 - 2015թթ. մրցույթների արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ «Նկարչական oր» ամենամյա միջոցառման ժամանակ։
2016թ-ի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։
Համահայկական 9-րդ նկարչական մրցույթի թեմաներ․
• Եթե բնությունը խոսեր
• Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին
• Երկրագունդն առանց մեզ։
—————————————————————————————
Համահայկական 9-րդ նկարչական մրցույթի մասնակցության պայմաններ․
Տարբերակ 1.
• մուտք գործեք մեր կայքի «Հայտ» բաժինըՙ
• գրանցվեք՝ լրացնելով հայտի բոլոր տողերը,
• վերբեռնեք ձեր լուսանկարները և մրցութային գեղանկարի էլեկտրոնային տարբերակը:
Տարբերակ 2
Նկարները ներկայացրեք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՝ Հայաստան, Երևան 0001, Խանջյան փող., 47/1 շենք, բն․ 14 հասցեով:
Նկարի հետևում նշեք ձեր անուն-ազգանունը, տարիքը, բնակության վայրը, էլ հասցեն, հեռախոսահամարը:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ավելի նկարներ։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ