Healthy Hearts in Artsakh
Հուլիսի 13-ին, երեկոյան ժամը 19:00-ին բոլորս դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի կունենա «Այո» բարեգործական հարթակի և «Սթրիթ Վորքաութ Հայաստանի» համատեղ բարեգործական միջոցառումը։
Ծրագրում կլինի` «Սթրիթ Վորքաութ Հայաստանի» հավաքականի մասնակիցների կողմից սպորտային, էքստրեմալ, գունեղ ցուցադրական ելույթներ, բրեյք դանս փոքրերի կատարմամբ, Ֆոտո ցուցահանդես` պատմող տղաների կենսագրությունը, ինչպես նաև անակնկալ ֆլեշմոբ «Սթրիթ Վորքաութ Հայաստանի» հավաքականի անդամների կողմից:
Դե ուրեմն, տրամադրվում ենք, հագնվում հարմար, հանգանակելու համար վերցնում գումար և գալիս Հյուսիսային պողոտա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին:
Դրամահավաքից գոյացած ողջ գումարը կուղղորդվի Ստեփանակերտում մարզահրապարակ կառուցելուն:
Մենք ասում ենք Այո՛ առողջ, ուժեղ, խիզախ ու խելացի ապագային:
Եկե՛ք կոտրենք կարծրատիիպերը ու փոխե՛նք մեր ապագան դեպի լավը:
#RestartArtsakh #WeAreAyo
On July 13, at 7pm we wil be meeting you at Northern Avenue, where we are organizing our yet another charity project together with Street Workout Armenia team. This time we are raisng funds to build an open air gym in Stepanakert, by this advocating for healthy lyestyle and healthy youth together with smart and strong future.
The program will include fun and crazy workout sessions by Street Workout own athletes, break dance by the smallest team members, surprise flash mob and a lot of fun.
So don't forget to join is on July 13 at 7pm on Northern Avenue. Come with comfortable outfit and some cash to donate to the good cause. And let's break the stereotypes and build a new future with Healthy Hearts! #RestartArtsakh