Դու կքայլես
Մասնակիցներ՝ Վարդան Բադալյան, Քրիստինե Պեպելյան, Արսեն Գրիգորյան ( Մրո), Էրիկ, Շուշան Պետրոսյան, Ալլա Լևոնյան, Նարեկ Բավեյան, Արսեն Սաֆարյան
Հայկ Ներսեսյան․ այս փոքրիկի ճակատագիրը ծննդյան օրվանից կյանքից առավել հրաշք է հիշեցնում։ Երբ նա լույս աշխարհ եկավ ընդամենը 5 ամսականում՝ ծնարանում բժիշկներն ասացին մորը, որ պտուղը թերզարգացած է և չի ապրելու։ Պատկերացրեք՝ որքան էր նրանց զարմանքը, երբ սեղանին գցված այդ պտւղը հանկարծակի սկսում է լացել։ Շուտով պարզվում է, որ երեխան մանկական ուղեղային կաթվածի բարդ տարատեսակով է տառապում, և բժիշկները հորդորում են մորը հրաժարվել փոքրիկից։ Սակայն Պայծառ Ներսեսյանը լսել չի ուզում այդ մասին և սկսում է իր կյանքի մեծագույն պայքարը․ Հայաստանում Հայկի ախտորոշմամբ տառապողները դատապարտված են գամված մնալ հաշմանդամության սայլակին, սակայն արևմուտքում՝ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, վիրահատական միջամտությամբ հնարավոր էր Հայկին լիարժեք ապրելու՝ քայլելու, վազելու հնարավորություն տալ։Վաղաժամ ծնվելու պատճառով լիարժեք չի զարգացել տղայի կոնքազդրային հոդը, և փոքրիկը մինչև օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Այս ամենը Պայծառի համար աստղաբախշական գումարների՝ տասնյակհազարավոր դոլարի հետ էր կապված, և նա գիշերուզօր լծվում է Համացանցի միջոցով լումա-լումա գումար հավաքելու գործին։ Հայկը փայլում է վառ երևակայությամբ ու հետաքրքրասիրությամբ: Սիրում է երգել, նկարել ու հեքիաթներ հորինել: Թե́ Հայաստանում և թե́ Մոսկվայում օրթոպեդները՝ հետազոտելով Հայկին, խորհուրդ են տվել կոնքազդրային հոդի վիրահատություն կատարել: Անհրաժեշտ վիրահատությունը՝ նորագույն մեթոդներով, կատարվում է միայն Գերմանիայում։
Հայկն ու մայրիկը հավատում են հրաշքներին և վստահ են, որ այս դժվարությունն էլ են հաղթահարելու:
Մանրամասները՝ http://kamurj.de/projects/en/31
Հայկի երազանքն իրականություն դարձնելու գործում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մասնակցությունը: Վիրահատության գումարը ձեռք բերելու նպատակով
VTB բանկում հաշվեհամար է բացվել Հայկի մայրիկի՝ Պայծառ Ներսեսյանի անունով. 16046032978404 /ՀՀ դրամ/; 16046032978405 /Դոլար/; 16046032978406 /Եվրո/; 16046032978407 /Ռուբլի/; SWIFT: ARMJAM22; ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝ +37493 58 66 21 հեռախոսահամարով:
Համերգի տոմսի արժեքը՝ 3000 դր:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։