Դոնժուանը
22-ամյա Օլեգը չի համապատասխանում մոր՝ Մարիաննայի՝ իսկական տղամարդու իդեալին: Նա համոզված է, որ Օլեգը աուտիկ անբանի մեկն է: Օլեգը Նիժնի Նովգորոդի համալսարանի ուսանող է և պիտի առցանց դասախոսությունների շարքին հետևի, բայց մայրը կարծում է, թե նա ամբողջ օրը հեռուստաէկրանի առաջ է անցկացնում: Օլեգը նաև ընկերության կարիք չունի: Ֆիլմը բարձրացնում է ինտրովերտության և աուտիզմի տարբերության հարցը: Ե՞րբ է Օլեգը վիճակվելու վերջապես լինել այն, ինչ կա: Լուծումն ի վերջո գալիս է անսպասելի աղբյուրից: Այս քնքուշ ու տխուր տրագիկոմեդիան, որ դերային խաղերի մասին է՝ թե՛ թերապևտիկ թատրոնում, թե՛ ընտանեկան դրամաներում, ինչպես նաև դրանց ընդմիջումներին, միաժամանկ և՛ նուրբ է, և՛ ագրեսիվ՝ շատ բան ասելով նորմալության ու աննորմալության սահմանումների, իշխանության ու սիրո դինամիկայի մասին:
Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ, 2015, «Վիշապ» մրցանակ լավագույն սկանդինավյան վավերագրական ֆիլմի համար, Գյոթեբորգի ՄԿՓ, 2016, «Իմ սերունդ» մրցանակ, ZagrebDox ՄԿՓ, 2016
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.: