Այլ
Եվգենի Կասպերսկու Վարպետության դասը
Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա նախադեպը չունեցող «Կասպերսկու մագիստրատուրայի» ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Մագիստրատուրան կգործի Հայ-Ռուսական համալսարանում ս.թ. հոկտեմբերի 1-ից:
Պաշտոնական արարողությունից հետո “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, ՀՀ նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2015թ. դափնեկիր Եվգենի Կասպերսկին հանդես կգա Վարպետության դասով ՏՏ ոլորտի մասնագետների և ուսանողների համար:
