Կինոդիտում. Լարովի նարինջ / Movie Screening. A Clockwork Orange
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Գիտե՞ք ում ծնունդն է հուլիսի 26-ին: Ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի: Իսկ գիտե՞ք, թե ինչ ենք անելու այդ օրը ԷՕՆում: Հավաքվելու ենք ժամը 19:30-ին և միասին դիտենք նրա ամենահայտնի և սկանդալային ֆիլմերից մեկը՝ Լարովի նարինջը:
Ֆիլմը բավականին սպառիչ վերլուծություն է առաջադրում երիտասարդության շրջանում հանցագործության, հասարակության բարոյական արժեքների և նորմերի հանդեպ նոր սերնդի անհանդուրժողականության պատճառների վերաբերյալ:
Սպանություններ և բռնություններ կատարող դեռահասների խմբավորման առաջնորդը հայտնվում է բանտում և հատուկ բուժում ստանում՝ բռնություն կիրառելու անգիտակից ձգտումները ճնշելու համար: Սակայն կյանքը բանտի պատերից այն կողմ այնպիսին է, որ “դաժանությունը սաստելու” համար ձեռնարկած միջոցները ոչինչ չեն կարող փոխել:
Տևողություն՝ 137 րոպե
Տարիք՝ 18+
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
--------------------------------------------------------------------------------
Dear Aeoners, our cine club members and movie fans. Guess whose birthday is on July 26? Renowned American director, Stanley Kubrick’s. Do you know what we have prepared for you? A screening of his most famous and scandalous movie, A Clockwork Orange. Join us on July 26 at 7:30 pm.
The movie presents an exhaustive analysis of causes of crime, intolerance to moral values of modern society amongst the youth. The leader of a small gang of teenage thugs, who are invlolved in murders and rapes, is arrested and undergoes a special treatment to supress the unconsious desire for violence. However, life is different on the other side of prison fence and the measures undertaken for “restraining violence” are useless.
Duration: 137 min
Age restriction: 18+
Language: English with Russian subtitles or Russian woth English subtitles
Entrance: 1000 AMD(including tea, coffee, snacks and pop-corn)