Համերգ
Կորեայի օր Loft-ում
Հարգելի՛ երաժշտասերներ, ասիասերներ և հատկապես կորեասերներ, առաջարկում ենք կտրվել առօրյա մտքերից և մի հաճելի երաժշտական երեկո անցակացնել նորաստեղծ, բայց արդեն սիրված, քավր երգեր կատարող 4reeDope խմբի հետ միասին։
Երեկոյի ընթացքում կվայելենք կորեական խոհանոցի հայտնի ուտեստներից մեկը' տոկպոկին, կիմանաք նոր ու հետաքրքիր փաստեր քեյ-փոփ աշխարհի, երգիչ-երգչուհիների, խմբերի մասին և իհարկե կվայելենք հայտնի քեյ-փոփ երգերի քավրներ 4reeDope խմբի մեկնաբանությամբ։
Հանդիպումը կվարեն Շուշանիկ Մկրտչյանը և Տաթև Բաղդասարյանը։
Մուտքավճար՝ 1500 դրամ:
Սիրով սպասում ենք բոլորին:
