Nvak concert with Tamar Kaprelian, Ben Moody and Andrew Fox
Երկու շաբաթ շարունակ Թամար Կապրելյանը (ամերիկահայ երգչուհի, Հայաստանը 2015-ին Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացրած Genealogy խմբի վեց անդամներից մեկը), Բեն Մուդին (Grammy մրցանակակիր երգահան, ձայնագրման արտիստ ու պրոդյուսեր, Evanescence խմբի հիմնադիրներից մեկն է) և Էնդրյու Ֆոքսը (երգահան, կոմպոզիտոր ու պրոդյուսեր, iTunes Top 100-ում ներառված Twisted մյուզիքլի առաջին ձայնագրության պրոդյուսերն ու գործիքավորողը) աշխատեցին Թումոյում երիտասարդների հետ բառեր և մեղեդիներ գրելու, ձայնագրելու, ձևավորելու, մի խոսքով, զրոյից երաժշտություն ստեղծելու վրա: Սա Թամարի նախաձեռնության՝ Նվակ երաժշտական նախագծի առաջին տարին էր:
Անցկացրեք մեզ հետ ուրբաթ երեկոն Կամի ակումբում և կլսեք դասընթացի արդյունքը, ինչպես նաև Թամարի, Բենի և Էնդրյուի ելույթները:
Մուտքն ազատ է, հյուրասիրությունը ներառված է:
