Այլ
Angostura Rums and Bitters Master-Class by Vyacheslav Lankin
Աշխարհահռչակ Angostura ռոմերի և բիթերների ապրանքանիշն արդեն Հայաստանում է:
Սույն թվականի օգոստոսի 25-ին Փարիզ հյուրանոցի Մոնմարտր կոկտեյլ-բար և ռեստորանում Angostura ապրանքանիշը պաշտոնապես կներկայացվի Հայաստանում:
Այս առիթով Ալֆա Ֆուդ Սերվիս ՍՊԸ-ի` ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի կողմից հատուկ հրավերով ՌԴ-ից Երևան է ժամանելու Վյաչեսլավ Լանկինը՝ Bartenders Brothers ակումբի և լեգենդար The Real McCoy ակումբի հիմնադիրը, հայտնի Delicatessen և Tapa de Comida բար-ռեստորանների համահիմնադիրը, որն էլ վարպետաց դասի ընթացքում կպատմի ռոմերի և բիթերների յուրահատկությունների մասին և կբացահայտի իրենց ամենահամեղ կոկտեյլների պատրաստման մեջ օգտագործման գաղտնիքները:
