Նկարում են լրագրողները
Օգոստոսի 27-ին՝ 14.00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքը:
Ցուցահանդեսին մասնակցում են թվով 12 լրագրող, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Յուրաքանչյուր հինգշաբթի մենք մի քանի ժամ ստեղծագործել ենք միասին, անցկացրել վարպետության դասեր մասնակիցների համար, և վերջապես յուրաքանչյուր հինգշաբթի մեր կենտրոնում լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվել:
Լրագրողների իսկ առաջարկով ցուցահանդեսի ընթացքում ցանկացողները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները, որից գոյացած հասույթը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Հիշեցնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը շահույթ չի հետապնդում, չունի ֆինանսավորում և գոյատևում է նվիրատվությունների, ինչպես նաև վճարովի հիմունքներով անցկացվող որոշ վարպետության դասերի շնորհիվ:
Այդուհանդերձ, կենտրոնի հիմնական առաքելությունը բոլոր երեխաներին հավասար հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև արվեստին առնչվող բոլոր նախաձեռնություններին ընդառաջ գնալը:
Հացե՝ Ժողովրդական ստեղծագործության թանգարան, Աբովյան 64
