Handmade Soap Master Class
Ցանկանու՞ մ եք, որպեսզի Ձեր փոքրիկը ծանոթանա արվեստի նոր ճյուղի հետ:
YES! Republic-ը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրասեր երեխաներին մասնակցելու օճառի պատրաստման յուրահատուկ վարպետության դասին: Երեխաները կսովորեն ստեղծել գեղեցիկ, թափանցիկ,գունագեղ և զանազան հավելումներով օրգանական օճառ, կսովորեն խաղալ գույների և նյութերի հետ ` արդյունքում կունենան իրենց իսկ ձեռքով պատրաստած օճառը` սիրելի գույնով, ձևով, հոտով և հավելումով: Դասընթացի ավարտին երեխաները հպարտությամբ կվերադառնան տուն իրենց պատրաստած օճառով և այսուհետ ավելի հաճույքով կկատարեն լվացվելու պարտականությունը: Վարպետության դասը կտևի 2 ժամ և երեխան հնարավորություն կունենա նաև օգտվելու ակումբի բոլոր անկյուններից: Դասընթացը տեղի կունենա օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ին: Տեղերը սահմանափակ են:
