Կինո
Կինոդիտում. Պսիխո / Movie Screening. Psycho
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Օգոստոսի 13-ին` ժամը 19:30-ին, ԷՕՆը հրավիրում է բոլորին նշելու անգլիացի ռեժիսոր, թրիլեր և սարսափ ժանրի ֆիլմերի մեծ մասնագետ՝ Ալֆրեդ Հիչքոքի ծննդյան օրը և միասին դիտելու նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ Պսիխոն:
Ամուսնալուծված տղամարդու հետ սիրավեպից և ուշադրության պակասից դժգոհ երիտասարդ կինը աշխատավայրից մեծ գումար է գողանում և հեռանում քաղաքից: Գիշերը կանգ է առնում մոթելում, ուր ծանոթանում է երիտասարդ և տարօրինակ տիրոջ հետ:
Տևողություն՝ 109 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
