Այլ
Շարականների ուսուցման երեկո ՆԱՄ-ում
Oգոստոսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կանադահայ Վարուժան Մարգարյանի ղեկավարությամբ տեղի կունենա շարականների ուսուցման երեկո:
Միջոցառման ներկաները կծանոթանան շարականների՝ հայ միջնադարյան հոգևոր երգերի, օրհներգությունների:
Խմբավար, վոկալիստ Վարուժան Մարգարյանը մեկնել է հայրենիքից 1991 թվականին՝ Երուսաղեմից Թորգոմ Մանուկյան պատրիարքի հրավերով՝ որպես ուսուցիչ, դպրապետ, եկեղեցական երաժշտության պատասխանատու աշխատելու՝ Սրբոց Հակոբյանց միաբանության եկեղեցում:
Երուսաղեմում հրատարակել է «Արևագալ» և «Վարդանանց» շարականները ու տեղի երկու հայկական համայնքներում ստեղծել երգչախմբեր:
Մուտքն ազատ է:
