Հանդիպում Դանիել Երաժիշտի հետ
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
«Սայաթ-Նովայի հետ». այսպես է կոչվում «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հատուկ շարքը:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է ուսուցողական և հետաքրքիր հանդիպումների շարքի 3-րդ հանդիպմանը:
Հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր առավելագույնս ինֆորմացիա ունեն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Այս անգամ մեր հյուրը կլինի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտը։
Սիրով սպասում ենք բոլորին…
Մուտքն ազատ է: