Բնական դիմահարդարում
Այս դասընթացը նրանց համար է, ովքեր միշտ ասում են. «Ես երբեք չեմ դիմահարդարվում, այն ինձ համար շատ դժվար է և անհասկանալի»: Վարպետության դասի ընթացքում Մայան կբացատրի, թե ինչպես նվազագույն պարագաների և պարզ տեխնիկայի միջոցով հեշտ և բնական դիմահարդարում անել: Այնուհետև նա մասնակիցներին ցույց կտա, թե ինչպես ցնցող տեսք ունենալ շքեղ միջոցառմանը և կպատասխանի դիմահարդարմանը վերաբերող ցանկացած հարցի: Նաև Մայան խորհուրդ կտա արտադրանքներ, որոնք պարունակում են նվազագույն քանակությամբ քիմիական նյութեր և վնաս չեն պատճառի ո՛չ Ձեզ և ո՛չ էլ շրջակա միջավայրին:
Մայա Ադիվին պրոֆեսիոնալ դիմահարդար է ` վերապատրաստված Կանադայի Տորոնտո քաղաքում: Ներկայումս ապրում է Հայաստանում և համագործակցում ՆԱԻՐՅԱՆ Կոսմետիկայի հետ: Մայան տարված է բնական գեղեցկությամբ և բարձր է գնահատում գիտական հետազոտությունները, դրանք առավել բարձ դասելով մարքետինգայինհնարքներից: Նա պարբերաբար գեղեցկության մասին գրառումներ է կատարում https://www.nairian.com/category/blog-hy/ էջում:
Մուտքը՝ 1200 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.: